Ալեքսանդր (ֆիլմ)
«Ալեքսանդր» (անգլ.՝ Alexander), ռեժիսոր Օլիվեր Սթոունի[11] պատմական ֆիլմը Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի ու մահվան մասին։ Ֆիլմը, որ նկարահանվել էր ռեկորդային բյուջեով (150 մլն դոլար), տապալվեց ամերիկյան կինովարձույթում՝ ստացանալով ինչպես քննադատների, այնպես էլ հեռուստադիտողների բացասական արձագանքը։ ԱՄՆ-ում «Ալեքսանդր» ֆիլմի հասույթը կազմել է 34 մլն դոլար[12]։ Չնայած դրան, այլ երկրներում ֆիլմը հավաքեց ավելի քան 130 մլն դոլար։ Այն նկարահանվել է 2004 թվականին[13]։
Ֆիլմի կարգախոսը՝ «Ճակատագիրը բարեհաճ է քաջերին»[11]:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրի պատմությունը պատմում է ծեր Պտղոմեոս Լագոսը, որը երբեք չի եղել նրա դաշնակիցը ու դարձել է Պտղոմեոսյան Եգիպտոսի թագավորը, և կենտրոնացել է Ալեքսանդրի բոլոր նվաճումների վրա Պարսկաստանում և Հնդկաստանում։ Իրադարձությունները տեղի են ունենում մեծ զորավարի անձնական կյանքի ֆոնին։ 20 տարեկանում դառնալով թագավոր, Ալեքսանդրը 13 տարվա ընթացքում գրավեց այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը։ Ռեժիսորը փորձել է իմաստ տալ Ալեքսանդրի այնպիսի հաջողություններին ու ճակատագրին, ինչով հիանում էին այնպես, ինչպես աստծով։
Ֆիլմում բավական մանրամասնորեն, կարծես ոչ պատմական ճշգրտությամբ, ցուցադրվում է երկու մարտ` Գավգամելայի ճակատամարտը պարսիկ Դարեհ 3-րդ արքայի դեմ և Հյուդասպի ճակատամարտը հնդիկ Պոր արքայի դեմ։
Ֆիլմի սկզբում Պտղոմեոսը պատմում է Ալեքսանդր Մեծի ծնողների` Մակեդոնիայի արքա Փիլիպոս II Մակեդոնացու և նրա կին Օլիմպիադայի ու նրանց համատեղ անհաջող կյանքի մասին։ Ցուցադրվում է, թե ինչպես է Ալեքսանդրը ուսանել փիլիսոփա Արիստոտելի մոտ, հնազանդեցրել Բուկեփալոսին, վիճել հոր հետ խնջույքի ժամանակ։ Փիլիպոսը մահանում է իր թիկնապահ սիրեկանի՝ Պավսանիոսի ձեռամբ խնջույքի ժամանակ։ Ալեքսանդրը դառնում է Մակեդոնիայի թագավոր, իսկ Օլիմպիադան, ում կասկածում էին սպանության մեջ, վրեժխնդիր է լինում արքայի նորաթուխ կնոջից և նրա երեխայից։
Վերջինս կիսում է իշխանությունը ծեր հրամանատար` երիտասարդ զինվորական Կասանդրի հայր Անտիպատրոսի հետ, իսկ Ալեքսանդրը ուղարկվում է դեպի Արևելք արշավի, որի ընթացքում Գավգամելայում պարսիկների դեմ տանում է որոշիչ հաղթանակ և միաժամանակ գրավում Բաբելոնը։ Երիտասարդ և անպարտելի արքան Բաբելոնը հռչակում է իր նոր կայսրության մայրաքաղաք։ Խնջույքներից մեկի ժամանակ պարողների մեջ Ալեքսանդրը տեսնում է իշխանուհի Ռոքսանային։ Նա մտադրվում է կնության առնել Ռոքսանային, բայց դա ռազմական ղեկավարների կողմից դիմադրություն է առաջացնում, ավելին` Կասանդրը կոնֆլիկտ է ունենում թագավորի հետ։
Չնայած դրան, Ալեքսանդրը ամուսնանում է Ռոքսանայի հետ։ Շուտով Ալեքսանդրը պատիժ է կազմակերպում ընդդեմ իր մարտական ընկերների` Պարմենիոնի և նրա որդի Ֆիլիոտի, ապա Ֆիլիոտը պաշտոնական դատից հետո ենթարկվում է մահապատժի, իսկ Պարմենիոնը մահանում է թագավորական զորահրամանատար Անտիգոն Ցիկլոպի ձեռքերի մեջ։ Դրանից հետո անհաղթ թագավորը հաղթահարում է Հինդուկուշի լեռները և տանում բանակը Ինդոս գետի հովիտ, սակայն նրան այնտեղ ծանր կորուստ էր սպասվում։ Խնջույքի ժամանակ Ալեքսանդրը վեճի ընթացքում սպանում է իր ընկեր և դաշնակից Սև Կլիտոսին, ավելին` նա իր համար սիրելի է դարձնում պարսիկ Բագոսին, ում նկատել էր դեռ Բաբելոնում։ Բանակը, հատկապես վետերանները դժգոհում էին և իրար մեջ խոսում տուն վերադառնալու մասին։ Ալեքսանդրը օգտագործելով իր պերճախոսությունը, մարում է դժգոհության ալիքը։ Շուտով մակեդոնական բանակը հաղթանակ է տանում Հնդկաստանի թագավոր Պորի դեմ տարած ծանր մարտում, որի ընթացքում Ալեքսանդրը վիրավորվում է, իսկ նրա ձի Բուկեփալոսը մահանում է։ Արդյունքում մակեդոնական թագավորը, գիտակցելով իր բանակի բոլոր դժվարությունները երկար և դաժան արշավի ընթացքում, վերադառնում է Բաբելոն։ Այնտեղ հիվանդությունից մահանում է արքայի մոտ ընկեր Հեփեստիոնը, իսկ հետո մահանում է ինքը` Ալեքսանդրը։ Այդ ժամանակ Օլիմպիադան նշան է տեսնում`օձ կրող արծիվը հանկարծ մեռած ընկնում է, և նա գոռում է` զգալով, որ իր որդին մահացել է։
Ֆիլմի վերջում Պտղոմեոսը ավարտում է Ալեքսանդրի ընտանիքի և նրա կայսրության ճակատագրի մասին պատմությունը, որը պատմում էր իր քարտուղարին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Քոլին Ֆարել | Ալեքսանդր |
Անջելինա Ջոլի | Օլիմպիադա |
Վել Քիլմեր | Փիլիպոս |
Ջարեդ Լետո | Հեփեստիոն |
ժոսեֆ Մորգան | Ֆիլոտա |
Նիք Դանինգ | Ատտալոս |
Էլիոտ Կաուեն | Պտղոմեոս Լագոս |
Էնթոնի Հոփկինս | տարեց Պտղոմեոս |
Ջոնաթան Ռիս-Մայերս | Կասանդր |
Ռոզարիո Դոուսոն | Ռոքսանա |
Քրիստոֆեր Պլամմեր | Արիստոտել |
Գերի Ստրետչ | Կլիտոս |
Քոնոր Պաոլո | Երիտասարդ Ալեքսանդր |
Թոբի Քեբել | Պավսանիոս |
Ռազ Դեգան | Դարեհ III |
Ռորի Մակին | Կրատերոս |
Ֆրանցիսկո Բոշ | Բագոս |
Նիլ Ջեքսոն | Պերդիկա |
Ջոն Քավանա | Պարմենիոն |
Թիմ Փիգոթ-Սմիթ | ընթերցող Օմեն |
Բրայան Բլեսիդ | մարզիչ |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ոսկե ազնվամորի» 2005
- Նոմինացիաներ
- «Վատագույն ֆիլմ»
- «Տղամարդու վատագույն դեր» (Քոլին Ֆարել)
- «Կնոջ վատագույն դեր» (Անջելինա Ջոլի)
- «Երկրորդ պլանի տղամարդու վատագույն դեր» (Վել Քիլմեր)
- «Վատագույն ռեժիսոր» (Օլիվեր Սթոուն)
- «Վատագույն սցենար»
«Սատուրն» 2005
- Առաջադրումներ (1)
- «Լավագույն հատուկ Blu-Ray/DVD-թողարկում»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/alexander
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.moviemistakes.com/film4636/factual
- ↑ Gortych A. Filmweb (польск.) — 1998.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=alexander.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=59561&type=MOVIE&iv=Basic
- ↑ http://www.imdb.com/title/tt0346491/
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 http://mojtv.hr/film/1238/aleksandar-veliki.aspx
- ↑ 8,0 8,1 https://www.siamzone.com/movie/m/2065
- ↑ 9,0 9,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 http://www.imdb.com/title/tt0346491/fullcredits
- ↑ 11,0 11,1 «Александр» (Alexander, 2004) (ռուսերեն), Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին
- ↑ Alexander, Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին
- ↑ Alexander (2004) (անգլերեն), Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ալեքսանդր (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ալեքսանդր (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Alexander: Theatrical cut at Rotten Tomatoes
- Alexander: Director's cut Արխիվացված 2020-07-25 Wayback Machine at Rotten Tomatoes
- Alexander Revisited: The Final Cut at Rotten Tomatoes
- Alexander: The Ultimate Cut Արխիվացված 2020-07-25 Wayback Machine at Rotten Tomatoes
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր (ֆիլմ)» հոդվածին։ |
|
- Թաիլանդում նկարահանված ֆիլմեր
- Մալթայում նկարահանված ֆիլմեր
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Մարոկկոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների արկածային ֆիլմեր
- 2000-ականների բրիտանական ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2000-ականների պատմական ֆիլմեր
- 2004 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ալեքսանդր Մակեդոնացի
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան կինոէպոպեաներ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան պատմական ֆիլմեր
- Ամերիկյան ռազմական ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական մարտաֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական ռազմական ֆիլմեր
- Գերմանական արկածային ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական կենսագրական ֆիլմեր
- Գերմանական մարտաֆիլմեր
- Գերմանական պատմական ֆիլմեր
- Գերմանական ռազմական ֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Իտալական արկածային ֆիլմեր
- Իտալական դրամա ֆիլմեր
- Իտալական կենսագրական ֆիլմեր
- Իտալական պատմական ֆիլմեր
- Իտալական ռազմական ֆիլմեր
- Իտալական ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Իրական դեպքերի վրա հիմնված դրամա ֆիլմեր
- ԼԳԲՏ ֆիլմեր
- Կենսագրական ֆիլմեր
- Հոլանդական դրամա ֆիլմեր
- Հոլանդական կենսագրական ֆիլմեր
- Հոլանդական պատմական ֆիլմեր
- Հոլանդական ռազմական ֆիլմեր
- Հոլանդական ֆիլմեր
- Չեխական ֆիլմեր
- Պեպլումներ
- Օլիվեր Սթոունի ֆիլմեր
- Ֆրանսիական արկածային ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆրանսիական կենսագրական ֆիլմեր
- Ֆրանսիական պատմական ֆիլմեր
- Ֆրանսիական ռազմական ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Գերմանական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Թուրքիայում
- Ֆիլմեր հայր-որդի հարաբերությունների մասին
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում մ.թ.ա. 4-րդ դարում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում մ.թ.ա. 3-րդ դարում
- Ֆիլմեր ինցեստի մասին